ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. «Սոցցանցերում պետք է ուղղակի բերանը փակ պահել»

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. «Սոցցանցերում պետք է ուղղակի բերանը փակ պահել»
03.07.2013 | 16:44

«ՊՆ աշխատակիցների անձնական էջերը, գործունեությունը պետք է վերահսկվեն: Կամ թող արգելեն նրանց մուտքը սոցցանցեր, կամ գոնե շաբաթը մեկ անգամ վերահսկեն, թե նրանք ում հետ են շփվում, ինչ նամակագրական կապեր ունեն և այլն, քանի որ կարող է այնպիսի ինֆորմացիա փոխանցեն, որը պետական գաղտնիք է կամ կարող է սպառնալ պետական անվտանգությանը»,-այսօր կայացած ասուլիսում իրենց մտահոգությամբ լրագրողների հետ կիսվեցին Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ և բլոգեր Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆԸ:

«Իրականում տարբերություն չկա իրականի ու վիրտուալի միջև, և պետք է փորձել չկորցնել իրականության գիտակցումը: Եթե անծանոթ ինչ-որ մեկը ձեզ գրում է, դա չի նշանակում, որ դա հենց ինքն է կամ ձեզ ձեր գեղեցիկ կապույտ աչքերի համար է գրում: Ոչ ոք երաշխավորված չէ իր խոսակցությունները կամ նամակագրությունը ինչ-որ ծառայությունների կողմից օգտագործվելուց»,- զգուշացրեց Ս. Մարտիրոսյանը` նշելով, որ Հայաստանից մոտ կես մլն մարդ ամեն օր գտնվում է Facebook-ում և այլ սոցցանցերում և բաց տեղեկատվություն է տարածում:

Տ. Քոչարյանն էլ նույն խնդիրը լրատվամիջոցների մոտ է տեսնում: Նրա խոսքով, վերջիններս երբեմն այնպիսի ստատուսներ են գրում, որ ուղղակի «շշմում ես». «Շատ հաճախ, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում զորամասում, գրում են (համար-N) զորամասում, բայց մեկ-մեկ տեսնում ես, որ ամբողջովին նկարագրված է և զորամասը, և զորամասի ղեկավարությունը...Պետք է հաշվի առնել, որ մենք չենք ապրում Շվեյցարիայում կամ Ուրուգվայում, այլ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ բազմաթիվ խնդիրներ ունի, թշնամիներ, հետևաբար վտանգավոր է քո երկրի մասին ցանկացած ինֆորմացիա ինչ-որ մեկին համացանցով հաղորդելը, քանի որ դա պետական անվտանգության հարց կարող է առաջացնել»:

Բանախոսների կարծիքով, նախքան համացանցում գրանցվելը, պետք է նախևառաջ կրթվել, որպեսզի իմանաս ինչպես դրսևորել քեզ այդ տարածքում:

Իսկ թե ինչպես խուսափել վտանգներից, Տ.Քոչարյանը առաջարկեց`«ուղղակի բերանը փակ պահել և գաղտնիք պարունակող ինֆորմացիա չփոխանցել համացանցի կամ հեռախոսի միջոցով»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ